«Ձեզ սխալ բաներ են հուշել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ նախարարին
![]() 187 Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 13:48 ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2023 թվականի կատարողականի վերաբերյալ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի զեկույցին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում կադրային քաղաքականությանը․ «Ես ավելի փորձառու եմ, քան դուք, քանի որ ժամանակին ղեկավարել եմ այդ կառույցը։ Բարեփոխումներ կատարելու համար պետք է ունենաք որակյալ թիմ, որի ընտրության հարցում կարող եք ունենալ մեր աջակցությունը։ Բոլորի աջակցությունը պետք է ունենաք, նույնիսկ մեկուսարանում նստածներինը, քանի որ ամենամեծ ինֆորմացիան այնտեղից պետք է ստանաք, թե ո՞վ ինչպե՞ս է իրեն դրսևորում և իրենց կյանքը էնտեղ ինչպե՞ս է դասավորված, այդ կյանքի վրա քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ինչպիսի՞ ազդեցություն ունեն։ Այդ ազդեցությունը նաև նյութական բնույթ ունի, գաղտնիք չէ, որ թե՛ ներսում, թե՛ դրսում հսկայական միջոցներ են պտտվում, եթե մենք նպատակի հստակ ձևակերպում չտանք, տեղ չենք հասնի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նախարարն ի պատասխան խնդրեց վստահել իրենց կադրային քաղաքականությանը․ «Գուցե կան մարդիկ, ովքեր ուզում են հայտնվել այս կամ այն տեղում, բայց մերժումներ ստանան, խնդրում եմ, ես և դուք դա անձնական չհամարենք, այլ համարենք, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար է»։ Անդրանիկ Քոչարյանը լքեց նիստը՝ ասելով, որ այդ դրվագն իրեն հուշում է, որ նախարարին սխալ բաներ են հուշել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
