«Փակելու է ատոմակայանը, չորս գյուղերն է տալու և Սյունիքի, այսպես կոչված, միջանցքն է ապահովելու»․ Արշակ Կարապետյան
![]() 232 Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 14:06 ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ներկայացնելով իր տեսակետը քաղաքական գործընթացների վերաբերյալ․ «Մեր երկրի ղեկավարը Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ ձեռք ձեռքի տված ոչնչացնում է մեր պետականությունը։ Նա փորձում է համոզել մեր ժողովրդին, որ հող տալով կարող է հասնել խաղաղության։ Նա զբաղված է ստախոսությամբ, խոսում է, որ Թուրքիան կարող է հարվածել Արմավիրին, այո, կարող է, եթե այնտեղից դուրս գան ռուսական զորքերը։ Հավատացեք, քանի այնտեղ ռուսական կողմն առկա է, նրանք թույլ չեն տալու Թուրքիային որևէ քայլ կատարի հայկական սահմանի ուղղությամբ։ Մեր երկրի ղեկավարը պատրաստվում է հանձնել հողեր՝ առանց դրանց դիմաց որևէ բան ստանալու, հավատացեք, որ բոլոր պահանջներին զիջելու է․ փակելու է ատոմակայանը, այդ չորս գյուղերն է տալու և Սյունիքի այսպես կոչված միջանցքն է ապահովելու»,- ասել է Արշակ Կարապետյանը՝ կոչով դիմելով զինվորականներին՝ նահանջի հրաման ստանալու դեպքում պահանջել գրավոր հրաման, քանի որ ՀՀ ոչ մի քաղաքացի, անգամ երկրի ղեկավարը, իրավասություն չունի միայնակ որոշում կայացնելու՝ այս կամ այն գյուղը հանձնելու վերաբերյալ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
