«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի գրառումը՝ կից լուսանկարներով․ «2024 թվականի մարտի 11-ին մամուլը ողողվեց մի գույժով՝ 9 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել էր, նախնական ախտորոշումն էր «ջրծաղիկ»: Հաշվի առնելով միջազգային ցուցանիշները, ըստ որի 60 000 ջրծաղիկի դեպքից մեկի մոտ կարող է մահ արձանագրվել, ես հասկանում եմ, որ մեր առողջապահական համակարգը էպիդեմիոլոգիական առումով լուրջ բացթողումներ ունի, որ մեր երեխաները հասել են առողջական այն խնդրին, որ այսօր արդեն մահ է գրանցվում: Եվ ահա ի պատասխան հարցումների՝ ստանում եմ հետևյալ տեղեկատվությունը, որ Հայաստանի Հարնապետությունում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ «մտածում է» կանխարգելման մասին...
Հ.Գ. Իսկ ուր մնաց հանրային առողջապահական խնդիրների վերլուծությունը, թե հանրային առողջապահական խնդիրը միայն քաղաքապետերի հետ նկարվելն է՝ առողջ ապրելակերպի խթանման շրջանակներում...»։




«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66414.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69613.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78112.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88110.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107207.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106607.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101907.09.2026, 09:24