Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի և ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ»
![]() 278 Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է․ «Գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի։ Ավելի վաղ գրել էինք, որ մարտի 26-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին փորձել են վտարել Ծաղկաձորի իր ամառանոցից։ Նախ հետաքրքրվեցինք՝ այդուհանդերձ, իրեն հաջողվե՞ց վտարումը հետաձգել։ - Կոնկրետ ի՞նչն եք համարում հանցագործություն։ - Դատարանի որոշումը, որ չեն կատարում, դա հանցագործություն չէ՞։ ԴԱՀԿ-ն դատարանի որոշումը չի կատարում։ - Ձեր օգնականը երեկ ասաց, որ գնորդը Հայկ Սարգսյանի քավորն է, և դա է ազդել, որ ԴԱՀԿ-ն չի կատարում դատարանի որոշումը։ Դուք շարունակո՞ւմ եք պնդել այդ հանգամանքը։ - Այո, Կարոն իրենց քավորն է, Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորն է, ով գտնվում է հետախուզման մեջ Ռուսաստանի Դաշնության կողմից։ - Դուք կարծում եք, որ ՔՊ-ական պատգամավորն իր ազդեցությունն օգտագործո՞ւմ է Ձեզ հետ կապված այս հարցում։ - Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ ԴԱՀԿ-ի նախագահ Արսեն Մնացականյանն է շահագրգռված և նրա տեղակալ Հրանտ Աբազյանը, ես գիտեմ ինչու, որովհետև իրենք հայտնի կաշառակերներ են, վաղուցվանից գիտեմ իրենց։ - Իրենց հետ կապված է՞լ եք Քննչական կոմիտեում հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ - Այո։ Երկուսի հետ կապված էլ հաղորդում եմ ներկայացրել։ Ես գրել եմ, որ, իմ կարծիքով, շահագրգռված անձինք են, և՛ կաշառքն է դեր խաղում, և՛ Հայկ Սարգսյանի ֆակտորը։ Մանրամասները՝ թերթի համարում։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
