«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
![]() 257 Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 11:36 «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, կամա թե ակամա, անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ Հայաստանի համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականուցնում է որպես կառավարություն, ապա դա ազգային անվտանգության խնդիր է»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով, որ ՀՀ-ում ՀՀ կառավարությունից բացի այլ կառավարություն լինել չի կարող և պետության նկատմամբ նման գործողությունները չեն կարող անարձագանք մնալ։ Ավելի վաղ ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատասխանելով հարցին՝ գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, ասել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
