Բաքուն Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է` որպես «ռազմական համալիր»
![]() 284 Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 19:30 Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանական Baku TV հեռուստաալիքով 2024 թվականի մարտի 20-ին հեռարձակված ռեպորտաժի ժամանակ Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասի բարձունքում դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ կառուցվող մարզամշակութային համալիրը ներկայացվեց որպես «Ստեփանակերտի մոտ գտնվող հայերի գաղտնի ռազմական համալիր»: Ըստ լրագրողի՝ այդտեղ կային ժայռի մեջ փորված թաքստոցներ, գաղտնի սենյակներ, պահեստներ և տարածքը հարմար էր Ստեփանակերտը, Շուշին, անգամ Իվանյանը վերահսկելու համար: Լրագրողը որպես «ապացույց» ներկայացնում է ինչ-որ թղթեր, անվանելով դրանք հատուկ փաստաթղթեր և ցուցադրելով տարածքից գտնված ավտոմեքենաների մի քանի համարանիշներ, որոնք բավականին լավ են երևում և ակնառու է դրանց՝ քաղաքացիական ավտոհամարանիշ լինելը։ Իսկ իրականում Ստեփանակերտի այս հատվածում կառուցվում էր մեծ մարզամշակութային հուշահամալիր, որը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը (նկ. 1-4): Այս կառուցվում էր Սիմոն Պետրոսյանի ներդրումներով: Շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2007 թվականին: Համալիրի կազմում նախատեսվում էր նաև թանգարան: Վերջինս պետք է լիներ առաջին հարկում, ունենար նաև ժայռափոր հատված, որի պատերը պետք է զարդարվեին հայոց պատմությունը ներկայցնող բարձրաքանդակներով, պատկերներով: Թանգարանում պետք է ներկայացվեր հայ ժողովրդի ազատագրական պայքարը, երկրամասի պատմությունը, Արցախի ազատագրական պայքարը։ Այսպիսով, անհիմն են ադրբեջանական կողմի պնդումները, թե այս համալիրը ունեցել է ռազմական նշանակություն: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
