Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանը սարքում են Երևան քաղաք-պետություն»․ Ոսկան Սարգսյան

«Հայաստանը սարքում են Երևան քաղաք-պետություն»․ Ոսկան Սարգսյան
209
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 16:18

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը սարքում են Երևան քաղաք-պետություն։
Երևանում ուր նայում ես, բազմաբնակարան շենքեր են կառուցում, այդ շենքերը հաճախ ավտոմեքենաների կայանատեղիներ, մանկական խաղահրապարակներ չունեն, սարքվում են քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով։ Երևանում բնակարանների առասպելական գներից ՔՊ-ն մեծ փողեր է սարքում։ Մայրաքաղաքում հիմա կառուցվում է մոտ 110 հազար բնակարան։ Չի կարող բացառվել, որ Երևանում շենքերի շինարարությունում կարող են օգտագործվել նաև ադրբեջանական և թուրքական փողեր։ Հայաստանի սահմանամերձ տարածքները մաս-մաս, սահմանազատման ու սահմանագծման անվան տակ հանձնում են Ադրբեջանին, տնազուրկ դարձած ոմանց, որպես փոխհատուցում, Երևանում տներ կարող են առաջարկել; Հայաստանը հետևողականորեն սարքում են Երևան քաղաք-պետություն, և սա թշնամու խորամանկ ծրագիր է, որ իրականացվում է վայ հայ ղեկավարների միջոցով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան