«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը
![]() 169 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 22:00 «Անտիֆեյք»-ը գրում է. «2018 թվականին փողոցով իշխանության եկածները խոստանում էին նպաստել երկրի ժողովրդավարացման գործընթացին: Սակայն, ինչպես պատմականորեն լինում է պոպուլիզմով իշխանություն զավթածների պարագայում, խոստումները արագորեն ի չիք դարձան: Հայաստանում ոչ միայն ժողովրդավարացման գործընթացը առաջընթաց չապրեց, այլ նաև տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Առաջընթացի փոխարեն՝ ակնհայտ հետընթաց: Այսօր «նիկոլական» Հայաստանում մարդկանց դատում են կամ ֆեյսուքյան գրառումների, կամ էլ հաղորդումների ժամանակ հնչեցված խոսքի համար: Ներկաների կողմից ֆետիշացված բորենու կերպար ստացած, բազմաթիվ «գործած և չգործած մեղքերի» մեջ մեղադրվող նախկինների Հայաստանում իշխանության մտքով չէր անցնի մարդուն կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցված սուր քննադատության համար: Ժամանակին կար SOS հաղորդումը, որն ընդգծված հակաիշխանական ուղղվածություն ուներ և իր քննադատության համատեքստում լեքսիկոնի և բառերի ընտրության մեջ սահմաններ չէր դնում: Այնուամենայնիվ, «բոբո» նախկինների ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի կալանավորել հաղորդման հեղինակներին: Այսօր, սակայն, «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվող պետությունում «ժողովրդավարության փարոս» նիկոլական իշխանությունը կալանավորում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ընդամենն այն բանի համար, որ նրանք սուր էպիտետներով քննադատել են դավաճան իշխանությանը: Սովորաբար «մեծ վոժդ»-երին քննադատելու համար մարդկանց կալանավորում են այնպիսի երկրներում, ինչպիսին Փաշինյանի կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի Ադրբեջանն է, որտեղ նույնպես անգամ համացանցային խոսքը քրեական հետապնդման առիթ է հանդիսանում: Փաստացի, Փաշինյանը ոչ միայն ֆիզիկապես հողեր տալով է հանձնում մեր երկիրը Ադրբեջանին, այլ նաև նա այնպիսի կառավարման գործիքակազմ է որդեգրել, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու համատեքստում, որի արդյունքում մեր երկիրը ընդհուպ մոտեցել է Ադրբեջանին: «Իմնեմնեիմի»-ի գործի համատեքստում հատկանշական է, որ փոդքասթը վարողների քննադատությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության օրոք ժամանակին գործածության մեջ եղած տխրահռչակ «ծանր վիրավորանքի հոդվածի» շրջանակներում, որը 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվեց: Այս գործի շրջանակներում նրանց սուր քննադատությունը որակավորվել է որպես խուլիգանություն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացվել է՝ անհրաժեշտության դեպքում քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես մահակ օգտագործելու համար»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
