«Հիվանդները ստիպված Բերդից տասնյակ կիլոմետրեր կտրելով՝ Իջևան ու Նոյեմբերյան են հասնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիվանդները ստիպված Բերդից տասնյակ կիլոմետրեր կտրելով՝ Իջևան և Նոյեմբերյան են հասնում։
Բերդ համայնքի բնակիչներից դժգոհություններ եմ լսել, որ Բերդ քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի սարքավորում չկա, և հեմոդիալիզի կարիք ունեցողները Բերդ համայնքից մեծ հեռավորություն անցնելով՝ հեմոդիալիզ են ստանում Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններում։ Հիմնահարցի կապակցությամբ դիմեցի Տավուշի մարզպետարան, որտեղից պարզաբանեցին, որ Բերդ համայնքում հեմոդիալիզի կարիք ունեն 10 բուժառուներ, նրանցից 9-ը հեմոդիալիզ են ստանում Իջևանի ԲԿ-ում, իսկ 1-ը՝ Նոյեմբերյանի ԲԿ-ում: Մարզպետարանից հավելեցին, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի առաջիկա օրերին Տավուշի մարզ կատարելիք այցի ժամանակ կքննարկվի Բերդի ԲԿ-ում հեմոդիալիզի բաժանմունք բացելու հնարավորությունը»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
32616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
64713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
83311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
86709.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
105606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
110305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
249404.11.2026, 23:31