«Ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեկ շատ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալը Աբրամ Փեյլին հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանի մասին։
Ուշագրավն այն է, որ Փեյլին հանդիպել է նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ։ Դիքի հետ հանդիպումից հետո Փեյլին գրառում էր արել իր X էջում և նշել․ «Բաքվում հիանալի քննարկում ունեցա Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ մեր սերտ համակարգման շուրջ՝ միտված լուծելու տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները: Անչափ ուրախալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական և մշակութային կապերի մասին»։
Փեյլին այցով եղել է նաև Վրաստանում ու Հայաստանում։ Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի պես, այս դեպքում էլ հանդիպումներից և հնչած ուղերձներից ակնհայտ է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից դիտվում է որպես Իրանի դեմ գործողությունների լավագույն հարթակ։ Իզուր չէ, որ Իսրայելը հսկայական քաղաքական ու ռազմական օգնություն է ուղղում Ադրբեջանին, այդ ամենն իր գինն ունի, որը վաղ թե ուշ Ադրբեջանից պահանջելու են վճարել»։

«Իշխանությանը պետք էր Եվրոմիության թեման, որ ընտրություններում ձայն հավաքի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
3310:18
«Ընդդիմադիր դաշտում կարող են առաջանալ «տրոյական ձիու» դեր կատարելու ռիսկեր»․ Արմեն Եղիազարյան
3810:12
«Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը». Բիլալի
8210:01
«Պայմանավորվածությունների տապալումը Հայաստանի համար կարող է բարդ իրավիճակ ստեղծել»․ Թաթուլ Հակոբյան
6609:42
«Nvidia-ի նախկին ղեկավարն իսկական դժոխքի միջով է անցնում». Թրամփ
11709:37
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
7209:24
Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ «Ժողովուրդ»
5709:12
«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքն ԱԺ-ում, թե՞ բոյկոտել. «Ժողովուրդ»
6009:06