«Արցախի հայաթափումից մինչև Հայաստանի ուկրաինացում». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հայաթափումից մինչև Հայաստանի ուկրաինացում (06.10.2022թ․ - 05.04.2024թ․)
Պրահա։ 6-ը հոկտեմբերի։ 2022թ․։
Լուսանկարում չորսն են՝ Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Միշելը։ Լուսանկարից դուրս ևս երկու պետության ղեկավար կա (նրանք, ի դեպ, հիմնական դերակատարներն են)։ Բոլորն ակտիվ ներգրավվածություն են ունեցել Արցախն Ադրբեջանին հանձնելու, արցախահայության էթնիկ զտման գնով ռուսական զորքը մեր տարածաշրջանից հեռացնելու քաղաքականության մշակման և իրականացման հարցում։
Մեկ տարի անց Գրանադայում, կրկին հոկտեմբերին (այս անգամ 5-ին) նույն լուսանկարը չստացվեց, բայց նույն կազմով որոշվեց Հայաստանի ճակատագիրը։ Նախատեսվել է 2-րդ Ուկրաինա սարքելու տարբերակը։
Եթե նախորդ դարի 20-ականներին հայ թրքաբոլշևիկները դասակարգային ու այլ տիպի կռիվներում բարիկադի մի կողմում էին՝ պատրաստակամություն հայտնելով հայ ժողովրդին զոհաբերել հանուն համաշխարհային կոմունիստական հաղթարշավի, ապա ներկայիս թրքաբոլշևիկներն արդեն բարիկադի մյուս կողմում են, ծառայում են համաշխարհային լիբերալ–գեդոնիստական գաղափարներին՝ հայ ժողովրդին դնելով հակառուսական ու հակաիրանական պայքարի զոհասեղանին։ Երկու դեպքում էլ հայ ժողովուրդն ու Հայաստանը թրքաբոլշևիկների համար մանրադրամ են՝ իրենց նեղ խնդիրները լուծելու, ներքին բարդույթները հաղթահարելու և ազգային «մենք»–ից փախչելու համար։ Դա փոքր մարդկանց մեծ վրեժն է մասնավորապես հայ ժողովրդից ու ընդհանրապես ամբողջ մարդկությունից։
Ապրիլի 5–ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում քննարկելու է Հայաստանի ու հայ ժողովրդի՝ աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին հայտնվելու գնի հարցը (Արցախի գինը նա կա՛մ ստացել է, կա՛մ Հայաստանի փաթեթի մեջ է ուզում ստանալ)։
Հայաստանի ուկրաինացումը գին ունի։ Այդ գինը վճարվելու է փողի ու արյան միջոցով։ Նիկոլ Փաշինյանին փողն է հետաքրքրում։ Հայ ժողովրդին պետք է արյունը հետաքրքրի, քանզի այդ արյունն իրենից են վերցնելու բարի ժպիտով լուսանկարվողները»:

«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
4900:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
6300:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
5800:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
79Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
80Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
68Երեկ, 22:18
Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
73Երեկ, 22:00
«Քարոզչական մանիպուլյացիաների են դիմում՝ գործ կարելու տապալումը կոծկելու համար»․ Դերենիկ Մալխասյան
71Երեկ, 21:54