Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը` տեղի ունեցած հարձակման մասին

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը` տեղի ունեցած հարձակման մասին
185
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 21:54

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դատապարտել է «Կովերի պարտեզում» տեղի ունեցած դեպքը։
Հիշեցնենք՝ այսօր իսրայելցի վերաբնակիչներն ապօրինաբար՝ բռնի ճանապարհով մուտք էին գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում․

«Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ այսօրվա սադրանքները նախադեպ ստեղծելու փորձեր են: Մենք կշարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը հրավիրում ենք խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։