««Ակադեմիական քաղաք»-ը բուհական ոլորտն ապականելու և մեծ փող աշխատելու ավանտյուրա է». Արմեն Աշոտյան

«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Ռոզա Բեգլարյանը նրան հարցրել է.
«Ակադեմիական քաղգաքի նախագիծը, ասում են, այլևս չեղարկվում է: Հիմա էլ խոսում են նոր նախագծերի մասին, կրթական բարեփոխումների, կրթական հիմնարկների միավորումների: Ձեր կարծիքը»։
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Չեմ հանդիպել նման տեղեկատվությանը պաշտոնական մակարդակով: Ավելին, կարծում եմ՝ նման շշուկները տարածում է հենց իշխանությունը՝ սառեցնելու համար հանրային ընդվզումը և ուսանողական ցասումն այս խայտառակության դեմ:
Իրականում կրթության բնագավառն այնպիսին է, որ մշտական, շարունակվող, դինամիկ բարեփոխումների կարիք ունի, սակայն քանիցս ապացուցել եմ, որ «Ակադեմիական քաղաք» կոչված նախագիծը ոչ մի կապ չունի կրթական բարեփոխումների հետ, այլ բուհական ոլորտը ապականելու և արանքում մեծ փող աշխատելու հերթական ավանտյուրան է։
Նիկոլի կառավարությունն ամբողջությամբ, պետական գերատեսչություններն առանձին-առանձին չունեն իրական բարեփոխումներ իրականացնելու ոչ ցանկություն, ոչ ունակություն, ոչ գիտելիք, ոչ փորձ։
Ցավում եմ, որ երբեմն լուրջ նախարարությունները՝ ԿԳ-ն, Մշակույթի, սպորտի և երիտասարդության, դարձել են կավե ոտքերով արհեստածին և ամուլ մոնստր, որ ոչ թե զարգացնում է իրեն վստահված ոլորտները, այլ խժռում դրանք։ Ավելի մանրամասն կարող եք ընթերցել «ԲՈՒՀ-երը Երևանից չհասնելու 7 պատճառ» իմ հոդվածը»։

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
126Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
130Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
165Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
26412.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
27212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
27212.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
31111.09.2026, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
27211.09.2026, 16:12