ԱՄՆ-ից ներմուծված առաքանուց հայտնաբերվել է 500 հազար դոլար արժողությամբ թմրանյութ
![]() 188 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 17:54 ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը: Ներմուծված առաքանիում բացի հագուստից և կոշիկից՝ հայտնաբերվել է 1148 գրամ քաշով փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ զանգված: Այն ստուգվել է նյութի քիմիական բաղադրությունը պարզող դյուրակիր սարքի միջոցով, որի էկրանին արտացոլվել է «կոկաինի հիդրոքլորիդ» գրառումը: Հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը կազմել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար: Հիշյալ դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Այսպես, «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածները փոխարինվել են նմանատիպ զանգվածներով: «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում հեռախոսազանգ է կատարվել առաքանու ստացման համար նշված հեռախոսահամարին և տեղեկացվել, որ ծանրոցն առաքվելու է։ Հեռախոսազանգին պատասխանած անձի վարքագիծը կասկած է հարուցել, ուստի որոշվել է պարզել, թե տվյալ հեռախոսահամարն ում կողմից է շահագործվում։ Պարզվել է, որ հիշյալ հեռախոսահամարը շահագործվում է մեկ այլ անձի՝ ոմն Հ.Փ.-ի կողմից։ Առաքանին ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից հասցվել է նշանակման վայր, որը դարանակալվել է։ Այդ ընթացքում տվյալ տարածք է մոտեցել քաղաքացի Հ․Փ․-ն, իսկ առաքանին ստանալու համար մոտեցել է Կ․Բ․-ն: Առաքանին ստանալուց անմիջապես հետո, վերջինս, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է, իսկ մյուս քաղաքացին դիմել է փախուստի։ Սակայն օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում, նույն օրը Հ․Փ-ն հայտնաբերվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում, որտեղից ևս երկու անձի հետ ձերբակալվել ու տեղափոխվել է ՄԴՊ վարչություն։ Ձերբակալված անձինք տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
