«Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու». Փաշինյան
![]() 182 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ., 20:48 Այսօր մենք գրում ենք մեր պատմությունը, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու, որովհետև մենք չգիտեք, է՜, որ դարից ինքնուրույն պատմություն գրել: Միջնադարից այս կողմ մեր պատմությունները կայսրություններ են գրել: Այդ մեծ անունները, որ դնում եք, այդ բոլոր մե՜ծ անուններն ուղիղ կապով կապված են կայսրության հետ, և կայսրության սոցիալ-հեգեբանության և ավանդույթի մեջ են: Եվ, այո՛, մենք ենք գրում, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են՝ մենք կգրենք, կտանք, կարդացե՛ք, անգի՛ր արեք և պատմե՛ք: Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը, և իմ հիմնական զեկուցման մեջ հիմնական ուղերձը հենց դրա մասին էր, որ, ժողովո՛ւրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և նախ կերտենք ու զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը: Իմ հիմնական ուղերձն այդ մասին է, որ ժողովուրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրված պատմությունից ու նախ կերտենք, ապա զուգահեռաբար գրենք, ստեղծենք մեր պատմությունը: Հենց այսօր այդ պատմությունը կերտվում ա: Փառք նահատակներին, կեցցե Հայաստանը»,- հավելեց նա։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
