«Ալեն Սիմոնյանն այսօր կարողացավ ապահովել, որ իր ընտանիքից էլ ոչ մեկը չկալանավորվի». Աննա Մկրտչյան
![]() 217 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ., 22:06 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում ասաց.. «Ինչ համար նորություն չէ, որ Սերժ Սարգսյանից մեկ իշխանազավթները, մեկ էլ թուրքերն են նույն զգացողությունների մեջ ընկնում: Բա ո՞նց կարող է չընկնեք, 42 հազար քկմ հայրենիք էր պահել, որը 6 տարի է՝ ծախում եք, հանձնում եք, հլը չի վերջանում: Սերժ Սարգսյանն այնպիսի վիճակում էր դրել Ալիևին, որ փակ դռների հետևում ասում էր, որ այլևս հնարավորություն չունի որևէ կերպ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չճանաչելու: Դուք չեք կարող հաշտ լինել Սերժ Սարգսյանի Հայաստանի հետ, որովհետև ձեզ այստեղ իշխանության են բերել՝ այդ Հայաստանը մանր-մանր կտրտելու ու հանձնելու համար: Ալեն Սիմոնյանն այսօր կարողացավ ապահովել, որ իր ընտանիքից էլ ոչ մեկը չկալանավորվի, շնորհակալություն էլ հայտնեց»: Նա դիմեց վարչապետ Փաշինյանին՝ ասելով. «Էլ հարսին չկալանավորեք, խնդրում եմ, ում ուզում եք ստեղից կալանավորեք, մենակ Ալեն Սիմոնյանի ընտանիքից ոչ մեկին չկալանավորեք: Ինքը հիանալի կարողացավ էսօր ցույց տալ, որ ձեզանից չի թռնելու, որ երբեք ձեզ չի խաբելու, ինչ հրահանգ տաք՝ կատարելու է, ես խնդրում եմ, որ դուք դա ամեն դեպքում գնահատեք: Այլ հարց է, որ ԱԺ նախագահի աթոռն իրապես շատ ծանր է, որովհետև կարելի է ԱԺ նախագահ լինել լավ, կիսալավ, բայց գոնե պետականաքանդության մեջ մասնակցության այդ խմբակի մեջ փայաբաժին չեն ունեցել: Բայց իրենն ամենածանրն է: Ալեն Սիմոնյանն ունեցել է հիանալի ճանապարհ և ինչպես ընդունված է ասել, միայն վնգստացող դատավորներն են, որ կարողացել են ապահովել Ալեն Սիմոնյանի պատվի և արժանապատվության գոյությունը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
