Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սկսում ենք պետական դավաճանության կասկածով Գլխավոր դատախազություն դիմումի ներկայացման գործընթացը». ոսկեպարցի

«Սկսում ենք պետական դավաճանության կասկածով Գլխավոր դատախազություն դիմումի ներկայացման գործընթացը». ոսկեպարցի
208
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 00:06

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքայն ուղերձ է հրապարակել, որում հայտնում է. «Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և Արարատ Միրզոյանին երկու օր ժամանակ էինք տվել, որ նրանցից որևիցե մեկը այցելի Ոսկեպար և բնակիչներին տա բացատրություն՝ ինչ հիմքով են ԵՄ դիտորդները ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական ու շրջացնել։

Լրացել է երկու օրը, նրանցից ոչ մեկը չի այցելել Ոսկեպար, հետևաբար, մենք սկսում ենք ՀՀ գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»։