Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ոչ Իրանը «տակ մնաց», ոչ Իսրայելը լուրջ տուժեց»․ Արման Աբովյան

«Ոչ Իրանը «տակ մնաց», ոչ Իսրայելը լուրջ տուժեց»․ Արման Աբովյան
231
Կիրակի, 14 ապրիլի, 2024 թ., 12:18

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Ինչպես և կանխատեսում էինք, իրանական հարվածը Իսրայելին ավելի շատ տեղեկատվական նշանակություն ուներ, քան կիրառական։
Իրանական 150 բալիստիկ հրթիռ և 300-ից ավելի ԱԹՍ փորձեցին ճեղքել իսրայելական ՀՕՊ-ը, բայց խոսել Իսրայելի տարածքում զանգվածային ավերածությունների մասին չի կարելի, հաստատված է միայն Նեգև անապատում իսրայելական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունների մասին։
Մի խոսքով, իսրայելցիներին ստացվեց չեզոքացնել զանգվածային ավերածությունները, իսկ Իրանին հաջողվեց տեղեկատվական և դիվանագիտական դաշտում ավելի մեծ աղմուկ բարձրացնել, քան մարտի դաշտում։
Մի խոսքով՝ ոչ Իրանը «տակ մնաց», ոչ Իսրայելը լուրջ տուժեց։
Ինչպես ասում էր դասականը՝ Восток дело тонкое Петруха»։

Աղբյուրը`   Արման Աբովյան