«Ադրբեջանը կօգտագործի ցանկացած նպաստավոր իրավիճակ՝ տարածքներ գրավելու համար»․ քաղաքագետ
![]() 188 Կիրակի, 14 ապրիլի, 2024 թ., 13:36 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն ականատեսն ենք Մերձավոր Արևելքում ծավալվող նոր, ավելի վտանգավոր ռազմական հակամարտության: Իրանը հարվածում է Իսրայելին: ԱՄՆ և նրա արևմտյան դաշնակիցները Իսրայելի կողմն են և համատեղ գործում են իրանական դրոնները ոչնչացնելու համար: Մոսկվան և Պեկինը պարզ է, որ չեն համագործակցելու Արևմուտքի հետ: Այս մեծ բախումը Հայաստանին շատ մոտ է: Մեր ազգային շահը թելադրում է պահպանել առավելագույն չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է, Արևմուտքի հետ մերձենալու քաղաքական գիծը բավականի խորացրել են ներկա իշխանությունները, ՌԴ-ն դեռևս ֆորմալ առումով մեր դաշնակիցն է, չհաշված տնտեսական և էներգետիկ կախվածությունը: Ադրբեջանը կօգտագործի ցանկացած նպաստավոր իրավիճակ տարածքներ գրավելու համար: Ոչ ոք այս իրադրության մեջ չի կարող ամբողջովին երաշխավորել ՀՀ անվտանգությունը: Անհրաժեշտ է, որ բոլոր մակարդակներում բացառել այս կամ այն կողմին վերաբերվող դրական կամ բացասական մեկնաբանություններն ու որակումները: Խոսքս վերաբերվում է հատկապես պետական այրերին և մամուլին: Չեզոքություն և կրկին չեզոքություն: Զգույշ, շրջահայաց և անկողմնակալ դիրքորոշում իրադարձությունները մեկնաբանելիս: Մեր վտանգված հայրենիքը իրավունք չունենք այլևս նոր փորձությունների տանելու: Ոչ մի հակաքաղաքականություն, մեր ապագան մեր չեզոքության մեջ է»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
