«Այսուհետ խուլ եմ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերի համար»․ Տիգրան Ավինյան
![]() 207 Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 12:06 Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի՝ Երևանում ծառերի փոխարինման մեթոդաբանության դեմ ուղղված ելույթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ հիշեցնելով․ «Տիկի՛ն Վարդանյան, 4 տարի առաջ դուք աներկբա, կոնկրետ ասել եք, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն։ Այն ժամանակ դուք և գերմանացի մասնագետները նշում էիք, որ ծառերը պետք է փոխարինվեն ամբողջական փողոցով, քանի որ թեղիների հիվանդությունները կարող են փոխանցվել նոր տնկիներին։ Ապշեցուցիչ է, թե ինչպես է հնարավոր ձեր ասածը 180 աստիճանով փոխված ներկայացնել։ Ձեր անկեղծությանը չեմ վստահում և այսուհետ խուլ եմ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերի համար»,- ասաց Ավինյանը։ Իսկ երբ Քրիստինա Վարդանյանը փորձեց հակադարձել, թե կոնտեքստից դուրս է ներկայացվում իր կարծիքը, վիճաբանություն սկսվեց նրա ու քաղաքապետի միջև, որից հետո ավագանու անդամը զրկվեց խոսքի իրավունքից։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
