«Եթե տեսանյութը չտարածեր, իրավապահ մարմիններին չէի դիմի»․ Հակոբ Ասլանյան
![]() 229 Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 13:00 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին․ «Երիտասարդը անցել է բոլոր սահմանները և օրենքի առաջ պետք է պատասխան տա։ Ես գնում էի, որպեսզի վճարեմ և իջնեմ, նա իմ ճանապարհը փակում է, սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ ասելու չի։ Ասում եմ՝ ճանապարհ տուր, իջնեմ, չի թողնում, հրել եմ նրան և անցել»,- մանրամասնելով դեպքը՝ ասել է պատգամավորը։ Հարցին՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը որակվեց էմոցիոնալ պոռթկում, իսկ Սամվել Վարդանյանի դեպքում՝ ոչ, պատգամավորը պատասխանել է. «Դա էմոցիոնալ պոռթկում չէր, այլ կանխամտածված մոտեցում։ Իր փաստաբաններն ասում են դեմոկրատական երկրում ենք ապրում, այո՛, թող խոսեր, բայց չնկարեր, որը համարվում է իմ անձնական տարածք մտնել»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ իր կողմից հարվածներ չեն եղել և նա չէր դիմի իրավապահ մարմիններին, եթե տեսանյութը համացանցում չհայտնվեր։ «Իսկ հաճա՞խ են նման դեպքեր տեղի ունենում ձեզ հետ» հարցին՝ Հակոբ Ասլանյանը պատասխանել է՝ քիչ, վերջին երեք տարվա ընթացքում երեք անգամ։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
