Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Քննչական բաժնում խոշտանգման դեպքի առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ

Քննչական բաժնում խոշտանգման դեպքի առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
215
Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 19:24

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։
Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը։