«Ո՞ւր ենք գնում` Եվրոպա՛, ո՞ւմն է Վրաստանը` մե՛րն է». հանրահավաք Թբիլիսիում
![]() 207 Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 23:36 «Ո՞ւր ենք գնում, Եվրոպա՛: Ո՞ւմն է Վրաստանը, մե՛րն է: Ո՛չ ռուսական օրենքին»: Այս կարգախոսով երիտասարդներն այսօր կրկին հավաքվել էին Թբիլիսիի Ռուսաթավելիի պողոտայում գտնվող Խորհդարանի շենքի դիմաց: Նրանք երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր, գրում է aliq.ge-ն: «Այսօր երիտասարդների կողմից ինքնաբուխ կազմակերպվող ակցիաների երրորդ օրն է։ «Մենք պետք է մեր ձայնը հասցնենք բոլորին»,- ասում են երթի մասնակից երիտասարդները և Վրաստանի կառավարությունից պահանջում հետ կանչել «գործակալների օրենքը»։ Երթի մասնակիցներն ասել են, որ նախատեսում են հանդիպել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանց խոսքով, նախագահն ինքն է պատրաստակամություն հայտնել՝ հանդիպելու իրենց: Ըստ նրանց՝ Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո երթով շարժվելու են դեպի կառավարության շենք: Formulanews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս պահին հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսկացության կենտրոնական գրասենյակ։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ «ռուսական օրենքի»։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարությունից հետ կանչել օրենքի նախագիծը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
