«Ողորմելիները կանգնում, ասում են Կիզիլ Հաջիլին հայրենիք է». Վահագն Ալեքսանյան
![]() 275 Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 20:18 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի ի էջում տեսաուղերձ է հրապարակել, որում ասում է. «Ինչպես գիտեք, Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա համարում ենք շատ դրական երևույթ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանն ունի 29743 կմ տարածք: Թվում է, թե սա պետք է բողոքի ցույցերի պատճառ չդառնա: Բայց մեր 5-րդ շարասյունը փորձում է դարձնել և փորձում է անել այնպես, որ տավուշեցիները անեն: Էս մարդիկ փորձում են ասել, որ ՀՀ-ն ոչ թե 29743 կմ է, այլ չունի սուվերեն տարածք»: ՔՊ-ականի խոսքով՝ դա չի արվում, որովհետև ընդդիմադիր խմբի ցանկությունն այն է, որ ՀՀ-ն չունենա սուվերեն տարածք: «Բնական է, որ էս մարդիկ դա անում են հենց էս նպատակի համար: Քոչարյանն իր ասուլիսներից մեկում ասել է, որ ինքն այդքան էլ դեմ չէ, որ Հայաստանը մտնի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմ և իրենց ցանկացած գորրծողություն միտված է դրան»,- նշեց Ալեքսանյանը: Նա հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը բխում է Հայաստանի պետական շահերից: Դա իրենից ենթադրում է շփման գծի փոփոխություն պետական սահմանով: «Ես Տավուշում շատ եմ ապրել, բայց դաշնակցությանը, Քոչարյանի աջակիցներին էնտեղ չեմ հիշում: Տավուշը դաշնակցության համար եղել է գրպանները լցնելու թիվ 1, 2, 3 հորիզոնականներում, որովհետև Տավուշում են ՀՀ անտառների մեծ մասը և Հայանտառն էլ մշտապես եղել է Դաշնակցության տնօրինության տակ և անգամ որպես պատգամավորի թեկնածու ՀՅԴ-ն առաջարկում էր Տավուշի անտառտնտեսությունների դաշնակցական ղեկավարներին: Իրենք Տավուշը հիշել են, երբ պետք է եղել ապօրինի անտառահատում անել: Հիմա թևավորվել, գնացել ու ուզում են թույլ չտալ սահմանագծում իրականացնել: Սահամանգծումը բխում է միայն տավուշցիների շահերից: Տարատեսակ ողորմելիները, որ կանգնում ու ասում են Կիզիլ Հաջիլին հայրենիք է և պետք է պաշտպանել, ես զարմանում եմ»,- շարունակեց Ալեքսանյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
