«Այս անգամ դասականի խոսքը, կարծում եմ, իրականություն կդառնա՝ վարունգի գործով». արքեպիսկոպոս Աջապահյան
![]() 301 Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 00:30 «Հրապարակի» զրուցակիցն է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ -Բագրատ Սրբազանի դեմ արշավին լծվել են իշխանական և պրոիշխանական քարոզիչները, նրան թիրախավորել են, այսպես կոչված՝ քաղաքագետներ, իշխանական կայքեր։ -Ո՞ւմ թիրախավորեն, ումից որ վախենում են՝ նրան են թիրախավորում: -Վտանգ են տեսնում, որ հոգևորականների շուրջ կարող է դիմադրության օջա՞խ ձևավորվել: -Իհարկե, դրա համար վարկաբեկման քաղաքականություն են որդեգրել, բայց այս անգամ դասականի խոսքը, կարծում եմ, իրականություն կդառնա՝ վարունգի գործով: -Մի շարք իշխանական լրատվամիջոցներ հարցազրույցներ են վերցնում ոմն Սահակից, ում հայր Սահակ են ներկայացնում, ով այդ վարկաբեկման քաղաքականության առաջամարտիկներից է: Ո՞վ է այդ մարդը: -Չկա այդպիսի քահանա՝ հայ եկեղեցին նման քահան չունի: -Ինքնակո՞չ է։ -Նա վաղուց՝ շատ վաղուց կարգալույծ է արված՝ իր բազմաթիվ մեղանչումների և այլանդակությունների համար: -Մեկ-երկու օրինակ կբերե՞ք: -Ամենաառաջինն այն է, որ ինքն այն հոտի վրա, որ ձեռնադրվել է իբրև քահանա՝ առաջին իսկ օրվանից լքել է՝ հենց այդքանը բավարար է։ Նստած վարկաբեկում է քահանաներին, եպիսկոպոսներին՝ ընդհուպ մինչև կաթողիկոս, դրանից ավել այլանդակություն ի՞նչ պիտի անի։ -Շատերը նկատել են, որ նույն թիրախավորումը Բագրատ Սրբազանի հասցեին ադրբեջանական լրատվամիջոցներով է գնում՝ ընդհուպ մինչև նույն ձևակերպումներն ու բնորոշումները: Սինխրոնացվա՞ծ են գործում: -Իրենք հոգեհարազատ են միմյանց։ Սինխրոնիզացիան դա բնատուր է, բնատուր: Հոգեկան կապվածություն է։ Իրենք կաթնեղբայրներ են։ Այլապես իրենք ո՞նց կարող են կիսել ադրբեջանցու ատելությունը Հայ եկեղեցու նկատմամբ, սա ամեն ինչ ասում է, սա խոսում է իրենց էության մասին: Իրենք չեն անդրադառնում, որ դրանով բացահայտվում են, բայց դա իրենց վերջին փորձն է, վերջին շանսն է՝ կամ -կամ-ի շանսն է, կամ մենք՝ կամ իրենք-ի պայքարն է: -Հույս կա՞, որ կամ-կամի-ի պայքարում հայերը կհաղթեն։ -Հայերը չգիտեմ, բայց հայ եկեղեցին կհաղթի, իսկ հայերը կհաղթեն, եթե միանան հայ եկեղեցուն: -Կարծես եկեղեցին առաջին պլան է եկել և կառավարում է շարժումը: -Տավուշում ավելի հեղինակավոր անձնավորություն չկա և չի էլ կարող լինել Բագրատ Սրբազանին հավասար, շատ բնական է, որ Բագրատ Սրբազանն է կանգնած ոչ թե ինչ-որ շարժման գլուխ, այլ ճշմարտության գլուխ, ճշմարտության շարժման, բարոյականության հաղթանակի, ինչպես ինքն է ձևակերպում, ստի և կեղծիքի դեմ պայքարի առաջամարտիկը, բնականաբար, Բագրատ Սրբազանը պիտի լինի, ինչի պիտի լինի՝ հո մարզպետը չէ՞ր լինելու: -Մարզպետը ներկայացնում է Փաշինյանի ու այս իշխանության շահը: -Հիմա պայքար է գնում ստի և կեղծիքի ու ճշմարտության միջեւ և ճշմարտությունը, բնականաբար, ի վերջո հաղթելու է: Ստի ոտքերը կարճ են, չէ՞: -Այնուամենայնիվ, կարծիք կա, որ Կաթողիկոսը որոշակի պասիվություն է դրսևորում այս գործընթացում: Թե՞ այս ամենը նրա օրհնությամբ է նաև արվում: -Մենք բոլորս գործում ենք Կաթողիկոսի օրհնության ներքո: Եվ որևիցե մեկը իրավունք չունի թելադրելու Ամենայն Հայոց Հայրապետին, թե ինքը ինչ է անելու: -Իշխանությունները կգնա՞ն կոշտ ուժի կիրառման: -Այս իշխանություննե՞րը․․․Անբարոյականության մի բան կա՞, որ չեն խախտել․ որևիցե մի սահման կա, որ չեն խախտել, եթե մարդը պատրաստ է երկիրը տալ, հայրենիքը տալ, հարյուր հազարավոր մարդկանց բռնագաղթի պատճառ դառնալ, սեփական ժողովրդի ցեղասպանության պատճառ դառնալ: Ամեն հնարավոր և անհնարին միջոցներին դիմելու է այս անբարոյական իշխանությունը, ինչի՞ մասին է խոսքը: Այդտեղ կասկածելու տեղ կա՞։ Բայց, հուսանք և աղոթենք, որ այս իշխանությունը հոգեվարքի մեջ է: -Հիմա իշխանությունների մոտ ավելի շա՞տ եք մտավախություն կամ գուցե վախ տեսնում, որը չկար նախկինում եղած բողոքի ցույցերի ժամանակ: -Կարծում եմ և ուզում եմ այդպես մտածել, որովհետև ինչպես ասել եմ, ինչ-որ մի տեղ պե՞տք է կանգնի այս այլանդակ նահանջը, այս ցեղի նահանջը ինչ-որ տեղ պիտի կանգնի՞ և մենք ցանկություն ենք հայտնել, որ Տավուշը, Ոսկեպարը լինի այդ նահանջի վերջին հանգրվանը և այստեղից մենք վերականգնենք մեր վերելքը, որը ոչ միայն ընդհատվեց, այլև իջանք վիհի հատակը: -Բայց այդ հույսը կարո՞ղ ենք ունենալ, երբ զինվորականները ենթարկվում են փաստացի հակապետական հրամանների, ականազերծում են սահմանը, նույն կերպ են վարվում նաև ոստիկանները: -Դա կարող է մեկ րոպեի ընթացքում փոխվել, մեկ րոպեի ընթացքում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
