Բագրատ Սրբազանի գործով փորձագետը 23 տարի է` խորհրդային գրականությամբ է փորձաքննություն իրականացնում, եզրակացություն չի կարող կատարել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով այսօր դատարանում որպես վկա հարցաքննվող փորձագետ Հրայր Բաղդասարյանը, ով, իր պնդմամբ, արդեն 23 տարվա ստաժ ունի՝ փորձագիտական, պարզվում է՝ գրականություն ընդհանրապես չունի, իսկ իր մոտ առկա գրականությունը խորհրդային տարիների է. գրում է «Փաստինֆո»-ն։ Արթուր Սարգսյանն անգամ հարց ուղղեց՝ հնարավոր է՝ իրեն այդ եզրակացությունը տվել են, ինքն ուղղակի ստորագրել է։ Բաղդասարյանը դատարանում ասել է, որ այդ հարցերն իր տիրույթում չեն, ինքն ավելի շատ քրեագիտական փորձագետ է, գրականությունը հարմարեցված չէ։ Հովհաննես Խուդոյանն արձանագրեց՝ քննիչին արդյո՞ք ասել է, որ դա իր տիրույթում չէ, ինչու է այդ դեպքում եզրակացություն տվել՝ փորձագետը հստակ պատասխան չտվեց։
«Այ սրա համար եմ ասում՝ ՔԿ կոչվածը փնթիության գագաթնակետն է»,- արձագանքեց Բագրատ Սրբազանը:
Գործով մեղադրանք է ներկայացվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «18 արդարների» գործով կալանավորվել էր 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդյա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում գրեթե բոլոր մեղադրյալների խափանման միջոցները փոխվել են, արգելանքի տակ են միայն Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
7601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
13000:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
84Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
81Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
79Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
78Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
93Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
78Երեկ, 21:48