«Թմրամիջոցները մեծ թափով մտել են դպրոցներ, կանխարգելիչ գործողություններ չեմ տեսնում»․ Գեղամ Նազարյանը՝ գլխավոր դատախազին
![]() 203 Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 11:36 ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում է ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցը վերաբերվում էր դպրոցականների շրջանում թմրամիջոցների մեծ թափով տարածմանը․ «Թմրամիջոցներն արդեն մտել են դպրոցներ, սակայն այդ ամենը կանխելու նպատակով մեծ ծավալի գործողություններ չեմ տեսնում. 8-րդ, 9-րդ դասարանների երեխաներ են բռնվում, որոնք ոչ միայն օգտագործում, այլև վաճառում են դրանք։ Մեր ռեսուրսներն ինչի՞ վրա ենք ծախսում, գուցե բողոքի գործողության դուրս եկած քաղաքացիներին կալանավորելու վրա՞»,- ասաց Գեղամ Նազարյանը։ Հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը նշեց․ «Մենք չենք կարծում, որ հաջողության ճանապարհը թելեգրամյան հարթակներով ցրվող թմրամիջոցների մասով փոքր քննություններն են, մենք խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրողների հետ կապված վարույթներ ենք քննում, որոնց վերաբերյալ, այո՛, դուք չգիտեք: Մեր նպատակը խոշոր ներկրողների ճանապարհը փակելն է»,- հայտնեց գլխավոր դատախազը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
