«Փաշինյանն ասել է` սահմանապահը կկանգնի, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի». Գեղամ Նազարյան
![]() 251 Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 21:36 Պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Կիրանցի բնակիչների ու վարչապետի հետ հանդիպումից․ «Ասում էր՝ կարող է գիծը ըսենց անցնի, կարող է ընենց անցնի, կարող է շատ վատ անցնի, կարող է մի քիչ լավ անցնի, վարչապետին ոչ հարիր պահվածք։ Բնակիչներին նորից անորոշության ու տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետև այն ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել։ Մարդիկ ասում են, որ գոնե վերջին տարբերակով սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարիներին, գոնե այդպես անցնի։ Հիմա ասում է՝ կարող է այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»,- Փաշինյանի խոսքերը ներկայացրեց ԱԺ պատգամավորը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
