Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Իշխանության քարոզչությունն ատելությամբ է ընդունվում անգամ նրա համակիրների կողմից». Վահան Հովհաննիսյան

«Իշխանության քարոզչությունն ատելությամբ է ընդունվում անգամ նրա համակիրների կողմից». Վահան Հովհաննիսյան
168
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 01:24

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունն ամենատարբեր եղանակերով թիրախավորում է եկեղեցուն (ծաղր, սարկազմ, սպառնալիք, ատելության խոսք և այլն):
Իշխանության քարոզչությունը միշտ հրաշալի է աշխատել (միակ աշխատող բանը), սակայն այս դեպքում գործելու է հայ ավանդական «Ձեր սրած բիզը…» խոսքը:
Վեց տարի շարունակ, որքան էլ խաբված լինի ժողովուրդը, այնուհանդերձ, նրա գենետիկ հիշողության, ենթագիտակցության մեջ այնքան խորն է նստած ակնածանքը եկեղեցու նկատմամբ, որ իշխանության քարոզչությունը ատելությամբ է ընդունվում անգամ նրա համակիրների կողմից»: