Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել
171 Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 22:24 Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկել է դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված եռօրյա քննարկումների շարքը: Հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել և ընդգծել է, որ 2018 թ. ի վեր ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից են հանդիսանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները։ Փոխնախարարը նշել է, որ այս բարեփոխումների առանցքային նպատակներից է դատական համակարգի շարունակական կատարելագործումը միջազգային լավագույն չափանիշների համապատասխան՝ ուղենիշ ունենալով դատարանների անկախության, արդյունավետության և վստահության առավել բարձր մակարդակի ապահովումը։ Նախարարի տեղակալի խոսքով այս նպատակների իրագործմանն են ուղղված դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են դատավորների գնահատման ողջ համակարգի բարեփոխմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ դատավորների գնահատման գործընթացի անկախությունը, օբյեկտիվությունը և արդյունավետությունը կարևորվում են նաև Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կարծիքներում և այլ միջազգային կառույցների խորհրդատվական փաստաթղթերում և ուղեցույցներում։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի աաջարկվող փոփոխությունները միտված են ստեղծելու դատավորների գնահատում իրականացնող անկախ մարմին՝ գնահատման օբյեկտիվությունն ապահովելու համար։ Միաժամանակ, բարեփոխվելու են դատավորների գնահատման չափանիշների և ցուցիչների համակարգերը՝ ներառելով առավել օբյեկտիվ, քանակական և որակական տարրերը բալանսավորող չափանիշներ և ցուցիչներ։ Կարեն Կարապետյանը կարևոր է համարել նմանատիպ միջոցառումներին դատական ամբողջ համայնքի ակտիվ ներգրավվածությունը՝ նրանց արժեքավոր դիտարկումները և հնարավոր մտահոգությունները լսելու և քննարկելու համար: Քննարկմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչներ։ Քննարկման ընացքում դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են դատավորների գործունեութան գնահատման առաջարկվող մեթոդաբանությունը և այդ համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև առաջարկվող համակարգով դատավորների փորձնական գնահատման արդյունքները: Միաժամանակ, դատական բարեփոխումների միջազգային փորձագետ Գեորգ Ստավան ներկայացրել է դատավորների գնահատման առկա համակարգի խնդիրները, միջազգային չափանիշները և լավագույն փորձը: Նախաձեռնված քննարկումները շարունակվելու են նաև մայիսի 10-ին և 13-ին՝ ապահովելով վարչական, սնանկության, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: |
«Երկրորդական հարցերով դաշտն այնքան է լցվում, որ առաջնայիններն աղմուկի մեջ կորչում են». Տիգրան Արեգունի
6303:18«Կարծես Հայաստան երկրի հակառակ կողմի վարչապետն ու գլխավոր հրամանատարն է». Նարինե Դիլբարյան
8602:06Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները գիշերելու են Կիրանցում (տեսանյութ)
10102:00Ի հայտ են եկել շարժման կեղծ էջեր
7301:54Քաղաքացիները շնորհավորում են Բագրատ Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)
8601:48Նոր տեսանյութ՝ Իրանի նախագահի որոնման աշխատանքներից (տեսանյութ)
20200:48Համացանցում տարածվում է Աննա Հակոբյանի վերաբերյալ նոր տեսանյութ (տեսանյութ)
18200:30«Այս ամենն արվում էր, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ոնց են թշնամիները ճանապարհ հարթում առաջ գալու համար». Սլավիկ Ալավերդյան (լուսանկար)
10400:18