Բագրատ Սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման առաջին իսկ օրվանից իշխանությունն ամբողջ ռեսուրսներով լծվել է շարժման անդամների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հասցեին տարատեսակ սուտ տեղեկություններ տարածելու գործին: Մեկ ասացին, թե կուսակրոն քահանա Բագրատ արքեպիսկոպոսի երկու որդիները չեն ծառայել բանակում, այն դեպքում, երբ նա որդիներ չունի:
Օրերս էլ ՔՊ-ի կողմից հրապարակ նետվեց տեղեկություն՝ Բագրատ արքեպիսկոպս Գալստանյանը Lexus LX 570 մեքենա է վարում, որի շուկայական արժեքը տատանվում է 40 հազարից 65 հազար դոլարի միջեւ:
Մեզ հետ զրույցում Տավուշի թեմի լրատվության պատասխանատու Լիդիա Մանթաշյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ավտոմեքենա է վարում Սրբազանը և ինչ միջոցներով է գնել, ասաց. «Դա 2008 թվականի մեքենա է, այնպես չէ, թե նոր, թարմ ավտոմեքենա է: Բագրատ Սրբազանը՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ, մշտապես իր խնամքի տակ է պահել դիրքերը պահող տղաներին և զորամասը: Նոր տարուն նույնիսկ մշտապես բարձրանում էր դիրքեր, զորամասեր ու տղաների հետ էր նշում Ամանորը: Եվ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ Բագրատ Գալստանյանը Կարո Առաքելյանի հետ հերթական անգամ գնացել է զինվորների Զատկի տոնը շնորհավորելու, դրանից հետո, Կարո Առաքելյանը Սրբազանին մեքենա է նվիրել»:
Ավելին, ըստ մեր տեղեկությունների, Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի:
Մեզ հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երևանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում»։

«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
119:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
1719:42
«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
6417:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
6517:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
7216:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
11516:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
6915:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
8115:00