Վերջին օրերին Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է դարձել:
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն քաղաքական ակտիվ պրոցեսներ է սկսել, մի կողմից ամենուր անհնազանդության ակցիաներ են, մյուս կողմից էլ Բագրատ Սրբազանը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, գործիչների ու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, զուգահեռ այս ամենին՝ Փաշինյանը որդեգրել է ավելի պասիվ գործելաոճ:
Նա առանց այն էլ շատ փակ է եղել, ՔՊ-ականներից՝ հաշված մարդկանց հետ է շփվել, բայց վերջին օրերին ավելի զգուշավոր է դարձել, ու ՔՊ-ում չգիտեն՝ ինչ կա նրա մտքին, ինչ է պատրաստվում անել: Արդյոք կորոշի և անակնկալ հրաժարակա՞ն կտա, երբ ճնշումը մեծանա, թիմում չգիտեն, բայց և քննարկում են ինչպես պարպել օրեցօր խորացող դժգոհությունը իրենց իշխանության նկատմամբ: Բոլոր հարցումները, իհարկե, ցույց էին տալիս մինչ այս, որ Փաշինյանի կառավարությանն այլևս չի վստահում հասարակության կեսից ավելին, բայց հիմա, նրանք համոզվում են դրանում և տեսնում, թե ինչպես է հանրության դժգոհ հատվածը կոնսոլիդացվում Բագրատ Սրբազանի շուրջ, և անգամ կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ որպես բողոք Թրամփի սպառնալիքների
12021:04
«Մեծ Բրիտանիայի վարչապետը խորապես ձախողել է և հրաժարական կտա». Թրամփ
9520:34
Շվեյցարիայում սկսվել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
9216:03
«Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, մինչև Լիբանանում հրադադարի հաստատումը». #Tasnim
10715:45
Իրանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
10014:07
Իրանական պատվիրակության ինքնաթիռի վրա գրված է «Մինաբ 168»՝ ի հիշատակ աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման զոհերի
11310:12
«Սթարմերի դաշնակիցները համոզված են, որ նա պատրաստվում է հրաժարական տալ». #TheTelegraph
11109:33
Վենսը մեկնել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու
9908:57