Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հին համակարգն ամբողջովին վերականգնվել է Փաշինյանի դեմքով». Սուրեն Սուրենյանց

«Հին համակարգն ամբողջովին վերականգնվել է Փաշինյանի դեմքով». Սուրեն Սուրենյանց
247
Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 01:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հին համակարգն ամբողջովին վերականգնվել է Փաշինյանի դեմքով
Իշխանությունները փոխվում են, բայց ավտորիտար ձեռագիրը մնում է նույնը: Քաղաքացի է ձերբակալվել, որին մեղադրում են իշխանությունը յուրացնելու, կառավարության և ԱԺ շենքերը գրավելու մտադրության հատկանիշներով:
Ու էս պատմությունն անուղղակիորեն կապում են Բագրատ Սրբազանի՝ մայիսի 26-ին հրավիրած հանրահավաքի հետ:
Շատ հին ու հայտնի «ձեռագիր» է, որի միջոցով 2008-ի Մարտի 1-ի գործը «կարվեց»:
Ասում եմ՝ հին համակարգն ամբողջովին վերականգնվել է Փաշինյանի դեմքով»: