«Երեք միտք ամեն օր, ամեն ժամ մատուցվում է ժողովրդին». Իշխան Սաղաթելյան

Ինչպես հայտնել ենք, Երևանում կայացել է ՀՅԴ Բյուրոյի հրավիրած՝ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը: Իր ելույթում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց. «Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան։ Ու հենց այստեղ է, որ դուք ձեր գործունեությամբ ապացուցում եք հակառակը: Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն ապացուցում են, որ փոքրաթիվ, բայց կազմակերպված ռեսուրսը, որն իր առջև ունի հստակ նպատակ, ի զորու է հաղթահարելու մեծ խնդիրներ։
2020-ից ի վեր ապրում ենք նոր իրականությունում, որտեղ մեր երկրի վրա արտաքին և ներքին թշնամական հարձակումները շարունակվում են։
Այդ իրականությունում երեք միտք ամեն օր ամեն ժամ մատուցվում է ժողովրդին։ Մեզ փորձում են համոզել, որ չունենք ռեսուրս, հնարավորություն՝ դիմագրավելու մեզ ոչնչացնել ցանկացող թշնամուն։ Մեզ համազում են, որ չունենք դաշնակիցներ, բարեկամներ, միայնակ ենք աշխարհում։ Մեզ համոզում են, որ պետք է հրաժարվենք արդարության համար պայքարից, երազանքերից, որ կարողանանք գոյատևել։ Դրա համար հակադրում են հայրենիքն ու սփյուռքը, մեր դաշնակիցներին վերածում են թշնամիների, իսկ թշնամիներին ներկայացնում են որպես բարեկամներ»:
Մանրամասները՝ տեսանյութում։

Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
5118:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
7016:06
«Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ»․ Անդրանիկ Թևանյան
7615:12
Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է
7815:00
«Այս երևույթները մեր հասարակությանը պատած բարոյական ճգնաժամի լավագույն ցուցիչներն են»․ Մհեր Հակոբյան
7414:24
«Գյուղապետն ինչ աստիճանի ստրկամիտ լինի, որ համագյուղացու վրա կրակեն, ասի՝ ամեն ինչ հանգիստ է»․ Արեգ Սավգուլյան
7714:12
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
19613:12
«Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք»․ Անժելա Էլիբեգովա
8311:42