Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար

Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար
202
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 19:30

Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է գազատար։ Եղանակային պայմաններով պայմանավորված՝ Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ՝ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը փլուզվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։