Օպերատիվ իրավիճակը աղետի գոտիներում

Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։
Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ 5 փրկարար։
Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը՝ մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։
Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում։
Փրկարարական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ:

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
4519:36
Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
174Երեկ, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
311Երեկ, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
203Երեկ, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
476Երեկ, 14:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
42301.10.2026, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
24601.10.2026, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
34101.10.2026, 16:36