Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ»

Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ»
160
Շաբաթ, 01 հունիսի, 2024 թ., 10:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները ավտոերթով գնալու են դեպի Գյումրի, որտեղ միջոցառում և արդեն երեկոյան հանրահավաք է սպասվում: Հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում՝ 18:00-ին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է, քաղաքացիները պատրասվում են նրան դիմավորելուն:
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին և նրա աջակիցներին դիմավորել: Այնտեղ է լինելու նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը ևս ընդառաջ է գալու Բագրատ Սրբազանին: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, երեկվանից քաղաքում ոստիկանական ուժերի կուտակում է սկսվել»։

Մանրամասները՝ թերթի համարում։