Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ Սրբազանը ծրագիր չունի». Լիլիթ Բարսեղյան

«Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ Սրբազանը ծրագիր չունի». Լիլիթ Բարսեղյան
204
Երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ., 01:06

Լրագրող, սցենարիստ Լիլիթ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ Սրբազանը ծրագիր չունի․․․
1․ Որովհետև չի խոսում վարկերի ջրման մասին․․․
2․ Որովհետև չի ասում՝ կամերաները հանելու ենք․․․
3․ Որովհետև չի ասում, որ կոռուպցիա չի լինելու։
4․ Որովհետև հավայի դուրս չի տալիս։
5․ Ու լիքը այլ որովհետևներ։
Եկեղեցական կարիերան քաղաքական կարիերա չի, շատ բարդ ա լինել կուսակրոն, առաջնորդել թեմեր, թեմերում համայնքներին միավորել, հսկայական գործ անել ու հրաժարվել էդ ամենից, որ երկիրն անդունդը չգլորվի։ Ջանիկ, դա ծրագիր չի՞։
Վայ, կներեք, որ էս անգամվա ցուցարարներն էնքան ցիվիլ են, որ նեռի պես փշալար տեսնելիս ցնցումների մեջ չեն ընկնում, որ հասարակությանը մի րոպեում սրբեն, տանեն։
Որովհետև մեծ մասի ուղեղների բանալի-բառերում Սրբազան բառը միանգամից ասոցացվում ա ռուսամիտության հետ (դե հիմա տենց SEO են արել ձեզ, ինչ անենք), նեռի անուննն ասոցացվում ա «խաղաղության հետ» (դե հիմա, SEO-ն տենց ա աշխատել, ի՞նչ կարող ենք անել)։
Հիմա ես ասում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի։ Ինձ համար գետին մտնելիք ա, որ նեռն ու իր նեռահպատակներն իրենց օղի-փարթիներով, անգրագիտությամբ իմ երկիրը ներկայացնում են միջազգային հանրությունում։ Էն որ գալիս են, ձեռք չեն սեղմում նեռին է, տեսել եք չէ՞ էդ կադրերը, ազերական ալիքների թոփ վիդեոներից ա, ամաչում եմ։ Էն որ մեզ մոտ պատգամավորները հոխորտում են, գնում են դուրս, դառնում կուռկուռի ձագ, ամաչում եմ։ Ամաչում եմ իրենցից, ամեն ինչ պետք ա անեմ, որ չամաչեմ»։

Աղբյուրը`   Լիլիթ Բարսեղյան