Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
234
Երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ., 18:06

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հունիսի 3-ին, ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք էին առաջադրել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն են իրեն հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն՝ պատգամավորական մանդատը ստանալուց հետո։