«Ոստիկանությունում նստած են վիվարոների վրա». Բագրատ Սրբազան
![]() 171 Երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ., 20:36 «Շատ ցավալի բան ասեմ ձեզ, ես այս թեմայով առաջիկայում էլի կխոսեմ: Ամենասարսափելի բաներից մեկը, որ մեր կյանքում տեղի է ունենում: Ոստիկանական ամբողջ համակարգում աշխատող մեր տղաներն ուղղակիորեն կապված են վիվարոներին, հսկայական պարտքերի տակ են ընկած, հսկայական ծանր բեռ են ստանձնել: Դա ողջ ժողովրդի կյանքում է այդպես, որովհետև դաշտը կարգավորված չէ ոչ մի ձևով: Մենք հստակ պատկերացումներն ունենք, թե ինչպես պետք է այդ դաշտը կարգավորվի: Նույն վիճակն է նաև զինվորականության շրջանում: Մարդիկ, ինչպես ասում են, ուղղակի նստած են դրա վրա: Մարդկանց կյանքերն են փչանում: Դրա համար էլ Ոստիկանության այդ տղաները կապված են ամբողջությամբ այդ համակարգից, գիտեն, որ եթե դուրս գան համակարգից, գուցե և ծանր պարտքերի պատճառով կյանքից էլ զրկվեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը: Սա ոչ միայն նորմալ տնտեսություն չի ստեղծում, այլև քայքայում է ողջ հասարակությունը, հավելեց նա: «Ես հավատում եմ, որ միտումնավոր են մարդկանց այսպիսի կախվածության մեջ դնում: Մեր առաջին անելիքներից մեկը պետք է լինի այս դաշտը կարգավորել, չափազանց մեծ վերահսկողության տակ պահել, եթե չասեմ՝ վերացնել»,- նշեց Սրբազանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
