«Իշխանությունը որևէ կերպ չի հակադարձում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին»․ ՀԱԿ
![]() 187 Երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ., 23:48 «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին սուտ հոխորտանքներին ու սպառնալիքներին․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ս.թ. մայիսի 28-ին հայտարարել է. «…Հայաստանը իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը, սպանել է անմեղ մարդկանց, մարդկության դեմ հանցագործություն է գործել։․․․ Հայաստանն ինքը պետք է ճանաչի դա, ինքը պիտի ներողություն խնդրի մեզանից»։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանություններն արդեն քանի օր է՝ որևէ կերպ չեն հակադարձում պաշտոնապես առաջադրված այդ մեղադրանք-պահանջին և բացարձակապես անհասկանալի լռություն են պահպանում՝ ըստ էության քաջալերելով Ադրբեջանի նման վարքագիծը։ Հայաստանի իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում հատկապես այն պատճառով, որ առկա են Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ։ Դրանց մեջ ամենակարևորը՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունն էր դեպքերից անմիջապես հետո, որում նա մեղադրել էր Ադրբեջանի Ազգային ճակատին Խոջալուի ողբերգությունը կազմակերպելու և այն իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով օգտագործելու համար (տես՝ Մութալիբովի հարցազրույցը չեխ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել է «Независимая Газета»-ի 1992 թ. ապրիլի 2-ի համարում)։ Ստորև կցում ենք հիշատակված և այլ օգտակար նյութերի պատճեներ և հղումներ։ *Մութալիբովի հարցազրույցը *Չինգիզ Մուստաֆաևի ցուցմունքները Ադրբեջանի խորհրդարանի Խոջալուի դեպքերի քննիչ հանձնաժողովին *Դանա Մազալովայի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը, *Էյնուլլա Ֆաթուլլայևի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի լրագրող Դեյզի Սինդելարին բանտից ազատ արձակվելուց հետո»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48

