Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կիրանցի ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո Աճարկուտում քանդում են մարդկանց գույքը

Կիրանցի ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո Աճարկուտում քանդում են մարդկանց գույքը
215
Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 18:00

Տավուշի մարզի սահմանամերձ Աճարկուտ գյուղի բնակիչներն այսօր են իմացել, որ Կիրանցով դեպի Վրաստանի սահման նոր կառուցվող ճանապարհն անցնելու է իրենց գյուղով՝ իրենց ունեցվածքի հաշվին։
«Մեդիահաբ»-ին այդ մասին հայտնել են հենց բնակիչները՝ արտահայտելով իրենց դժգությունը և նշելով, որ այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար քանդում են տների պարիսպները, նաև այգիներն են շուտով ճանապարհ դառնալու։

Կիրանցում միակողմանի զիջումներից հետո Աճարկուտը 3 կողմից հայտնվել է շրջափակման մեջ և ադրբեջանական հենակետերի թիրախում։