Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Թիմի ներսում ձեզ հետ խնդիր ունե՞ն»․ լրագրողը՝ Ան նախարարին

«Թիմի ներսում ձեզ հետ խնդիր ունե՞ն»․ լրագրողը՝ Ան նախարարին
212
Հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ., 12:30

Որոշ ՔՊ-ականներ ընդգծված ագրեսիվ վերաբերմունք ունեն ձեր նկատմամբ, ինչո՞վ է դա պայմանավորված։ Օրինակ
Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը։ Թիմի ներսում ձեզ հետ խնդիր ունե՞ն։ Հարցրեցին լրագրողները Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ դիտարկում անելով, որ գուցե նրան ուզում են պաշտոնանկ անել․ «Չեմ կարծում, որ թիմում խնդիրներ կան, լինում են որոշ քննադատություններ, տեսանկյունների տարբերություններ, որոնք նորմալ է, աշխատանքային է, խնդիր չեմ տեսնում»,-պատասխանեց նախարարը։