«Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը հասունացած է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Գրեթե կասկած չունեմ, որ Սրբազան պայքարի շարժման՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը լինելու է մարդաշատ։
Բագրատ Սրբազանն արդեն երկու անգամ ապացուցել է, որ կարողանում է դա անել՝ աննախադեպ հաջողությամբ իր խարիզմատիկ կերպարի շուրջ համախմբելով տասնյակ հազարների։ Սակայն մարդաշատ հանրահավաքներից բացի, շարժումն ունի այժմ հիմնականում հանրային կամ քաղաքացիական գործընթացը քաղաքականի վերածելու խնդիր, և նաև հրապարակի ակնկալիքները, կարծում եմ՝ մեծամասամբ լինելու են հենց այս տիրույթում։
Նման կերպափոխումից է կախված ոչ միայն շարժման, այլ նաև Հայաստանի հետագա ճակատագիրը՝ այն Հայաստանի, որն այլևս չի ուզում թշնամու կողմից ենթարկվել պարբերական նվաստացման ու կորուստների և ապրել միայն մեկ անձի կողմից կայացվող առնվազն կասկածելի հեռանկարներով որոշումների պայմաններում։
Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը միանշանակորեն հասունացած է և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական ծրագրային առաջնորդության նոր տեսլականի և ճանապարհային քարտեզի ընկալելի ներկայացում ու իրագործում»։

«ՍԴ որոշումից հետո «ընդդիմադիրները» իրար հերթ չտալով վազեցին մանդատների հետևից». Արմեն Այվազյան
7017:18
Ադրբեջանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
11617:17
«Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7316:54
«Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
6516:42
«Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ հարցեր. հույս ունեմ՝ կքննարկենք և կլուծենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6716:36
«ՀԱՕԿ-ի դռները կապարակնքել են»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
6916:30
Մեկնարկել է Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը (տեսանյութ)
6816:12
«Բուքինգհեմյան պալատը թույլ չի տվել արքայազն Հարրիին մնալ թագավորական նստավայրում»․ #Telegraph
12616:06