«Նժդեհի կերպարը մարմնավորողը չէր կարող անմասն մնալ նժդեհյան ոգուց». Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորը ցավով ու դատարկության զգացումով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացել է իմ լավ բարեկամը, գաղափարական ընկերը՝ մտավորական, տաղանդավոր դերասան և ռեժիսոր Արտաշես Ալեքսանյանը։
Նա միայն բեմում ու կինոյում չէր վառ անհատականություն. կյանքում Արտաշեսն այն եզակի մարդկանցից էր, ով երբեք չհարմարվեց անարդարություններին։ Տեսակով ըմբոստ, միշտ ուղղախոս ու սկզբունքային՝ նա իր տեղն ու խոսքն ուներ ամենուր, որտեղ ճշմարտության կարիք կար։
Նժդեհի կերպարը մարմնավորողն ուղղակի չէր կարող անմասն մնալ նժդեհյան ոգուց. հայրենիքի ցավն իր ցավն էր, իսկ հայրենատեր մարդու համար հայրենիքի այսօրվա ցավն անտանելի ցավ է։
Իմ թանկագի՛ն ընկեր, քո բացակայությունը մեծ ցավ է բոլորիս համար, բայց քո թողած տեսակն ու գաղափարները միշտ կապրեն մեր հիշողություններում։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ Արտաշես...
Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»:

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Օմսկի նավթավերամշակման գործարանի վրա
1718:12
«Նժդեհի կերպարը մարմնավորողը չէր կարող անմասն մնալ նժդեհյան ոգուց». Նաիրի Սարգսյան
3817:24
«Հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում»․ Դիանա Գրիգորյան
6117:00
«Նենց երկրում ենք ապրում, որ մնում ա փախնենք»․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից (տեսանյութ)
7014:42
7 ժամից ավելի է՝ խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6714:36
«Անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ֆիզիկական ուժ գործադրելով, ներխուժել են տարածք»․ Արտյոմ Պողոսյան (տեսանյութ)
10313:24
«Տեղյակ չենք, թե ինչ գործողություններ են կատարում և ինչու»․ Ջուլիետա Մարգարյան (տեսանյութ)
7112:54
«Արտաշես Ալեքսանյանի սիրտն էլ չդիմացավ». Ոսկան Սարգսյան
7512:48