«Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հաագայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում ելույթիս հիմնական շեշտադրումները․
- Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։
- Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտումը և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը հետևանք է միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի բացակայության։
- ՀՀ խորհրդարանական ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար։
- Մինդեռ հայ ընտրողների մեծամասնությունը մերժեց Հայաստանին պարտադրվող զիջումները, ժողովրդավարության դեմ իրականացված հանցագործությունները,
- խորացող բռնապետական ռեժիմը,
քաղաքական ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները,
- Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։
Ուստի, ես կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝
- Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ,
- Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը,
- ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերահաստատել նրա բնիկ բնակչության երաշխավորված վերադարձի իրավունքը։
Սա պարզապես բարոյական հրամայական չէ, այլ նաև իրավական պարտավորություն»։

«Խելացի մարդիկ են իսլանդացիները»․ Արտակ Զաքարյան
611:30
«ԱՄՆ-ն ամեն շաբաթ պատժամիջոցներ կսահմանի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»․ Բեսենթ
2011:24
«Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի տարբեր տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը»․ Վարդան Ոսկանյան
2211:12
Բագրատ Միկոյանի, Աննա Գրիգորյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3311:06
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
7210:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
5210:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4609:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5809:42