Պուտինը 24 տարում առաջին անգամ կայցելի Հյուսիսային Կորեա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող է այցելել Հյուսիսային Կորեա և Վիետնամ։ Այս մասին Ведомости-ին ասել է դիվանագիտական աղբյուրը: Իշխանության ղեկին գտնվելու 24 տարիների ընթացքում Պուտինը միայն մեկ անգամ է այցելել Հյուսիսային Կորեա՝ 2000թ․ իր առաջին նախագահական ժամկետի սկզբում։ Այդ ժամանակ նա հանդիպել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ։ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը Վերջին անգամ Ռուսաստան է այցելել անցած տարվա սեպտեմբերին։
Պարբերականը նշում է, որ ԿԺԴՀ-ն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում՝ սպառազինությունների մատակարարմամբ: Ընդհանուր առմամբ, Փհենյանը Մոսկվային է փոխանցել մոտ 7000 կոնտեյներ՝ զինամթերքով և այլ ռազմական տեխնիկայով, ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը: Նրա գնահատմամբ՝ ռուսական բանակը կարող էր Հյուսիսային Կորեայից ստանալ մոտ 3 մլն 152 միլիմետրանոց արկ։

«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
021:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
11919:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
8119:18
Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
15117:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
9317:36
«Ձեզ խոսք է տրվում հարց ուղղելու համար, ոչ թե պարոն նախագահողի նիստը վարելը քննարկելու համար»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8817:30
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան
8817:18
«Հասկա՞նում եք, ոնց են պատին դեմ տվել, ոնց են սրան խեղդում»․ Մարգարիտ Եսայան
8617:18