«Ընդդիմության բացակայության պայմաններում ԱԺ-ն կդառնա ոչ լիարժեք»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա հիմնական թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է:
Ոմանք ասում են, որ նման դեպքում ոչ մի արտառոց բան էլ չի լինի, բացի ԱԺ բյուջեի ծախսերի կրճատումն ու մի քանի տասնյակ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը:
ԱԺ-ն կարող է շարունակել իր աշխատանքն առանց անիմաստ բանավեճերի, որի նպատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը հիշեցնում է իր գոյության մասին ու ԱԺ աշխատանքների պատրանք ստեղծի:
Մյուս կողմից Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգն ունի կետեր, որոնք վերաբերվում են ընդդիմությանը և դրա բացակայության պայմաններում ԱԺ-ն դառնում է ոչ լիարժեք: Օրինակ, որ ընդդմությունը պետք է որոշ պաշտոններ ստանձնի և մանդատների քանակը պետք է լինի 1/3 և այլն:
Հասկանալով, որ գործող ռեժիմի պարագայում, բացարձակապես կարևոր չէ, թե սահմանադրության ու օրենքների որ կետերն են խախտվում. ինչպես ցանկանան, այնպես էլ կձևակերպեն ու կշարունակեն իրենց աշխատանքը:
Բայց..․ առաջանում են մի շարք հարցեր գործող իշխանության ներքին ու արտաքին լեգիտիմության խնդրում:
Ներքին խնդիրներ․
Ներքին կյանքում այս ԱԺ-ն չի ներկայցնի հանրության քաղաքական պատկերացումների համամասնությունը: Փաստորեն, հիմա, ԱԺ-ն ներկայացնում է հանրության 25%-ն (ընտրություններին մասնակիցների քանակը) 2021-ի քաղաքական վիճակի պատկերացումներով, իսկ ներկայիս սոցհարցումների տվյալներով ընդամենը 5-10%, ինչը նոնսենս է ու նման միակուսակցական ԱԺ-ն չի կարող որպես բարձրագույն քաղաքական մարմին ընկալվել: Սա հայտնի անձի «լեգիտիմության» խոսույթի ավարտը կլինի:
Արտաքին խնդիրներ
Հայաստանը լրջագույն աշխարհաքաղաքական խնդիրների ու որոշումների առջև է կանգնած և ոչ մի միջազգային պարտնյոր չի ցանկանա աշխատել այն կառավարության հետ, որի ցանկացած որոշման օրինականությունը հաջորդ իշխանությունը կարող է դատարանում վիճարկել: Ում է պետք նման պարտնյոր Հայաստանում և ով պետք է լուրջ բանակցություններ վարի իրենց հետ: Հենց ռեժիմի արտաքին հովանավորները կստիպեն, որ նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն ու «համոզելու» ձևն էլ կգտնեն:
Հ.Գ. Մակրոնի կուսակցության ԵՄ խորհրդարանում հավաքած 16%-ի հետևանքով Ֆրանսիան արտահերթ ընտրությունների է գնում, իսկ Ուկրաինայում մեծ խնդիր է առաջացել, ինչպես բանակցություններ սկսել Զելենսկու հետ, ում ժամկետն արդեն լրացել է: Իսկ ով ասաց, որ եթե իր հետ որևէ պայմանագիր կնքվի, տարիներ հետո, Ուկրաինայի հաջորդ ղեկավարությունը դրանք կասկածի տակ չի դնի ու չի լուծի պայմանագրերը:
5-10 տոկոսը ներկայացնող միակուսակցական խորհրդարան ներկայացնող կառավարության հետ, որտեղ չկա անգամ պետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ, որևէ բանակցություններ չի վարի ու, առհասարակ, չի հարաբերվի»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8103:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8102:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
16900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
199Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
190Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
122Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
227Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
116Երեկ, 16:24