«Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների առևանգել են». Իշխան Սաղաթելյան

Ինչպես հայտնի է, այսօր խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների գրասենյակներում:
Այս կապակցությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ասուլիսում նշեց. «Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել, որոնց արդյունքում քննչական մարմինները հարուցում են քրեական գործ։ Այսօր առավոտվանից սկսած՝ խուզարկություններ են Վայքի և Եղեգնաձորի դաշնակցության գրասենյակում։
Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների ձերբակալել են։
Կարող եմ ասել՝ առևանգված են, քանի որ մարդկանց առևանգել են․ գտնվելու վայրը մեծ դժվարությամբ են կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ։ Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն։ Չեն տրամադրում տեղեկություններ, թե մեր առևանգված ընկերները որ բաժնում կամ քննչականում են»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին պատգամավորները գտնվում են Վայոց ձորի մարզում, որոնք փորձում են ձերբակալվածների տեղերը ճշտել։

«Այն մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանում». Տիգրան Քոչարյան
3803:06
«Երևանում անցկացվում է հեղինակավոր միջազգային միջոցառում, որին չկա եվրոպական ներկայացուցչական մասնակցություն». Հակոբ Բադալյան
6902:00
«Երևանի քաղաքապետարանը չունի կայանման կանոնների վերահսկման առանձին ծառայություն». Պեդրո Զարոկյան
7800:54
«Երկրի թիվ մեկ մարդը հայրենիքի պաշտպանն է». Տիգրան Աբրահամյան
7600:42
Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
20500:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
95Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
82Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
80Երեկ, 23:30