Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ

Սանկտ Պետերբուրգի չորս բնակչի մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է կապիկի ծաղիկը։ Բոլոր վարակված անձինք գտնվում են քաղաքային հիվանդանոցում, և բժիշկները նրանց վիճակը գնահատում են՝ որպես միջին ծանրության, հաղորդում է REN TV-ն՝ հղում անելով աղբյուրին։
Երեկ Մոսկվայի մարզում կապիկի ծաղիկի կասկածով հինգ մարդ հոսպիտալացվել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք ապրել են նույն բնակարանում և բժշկի են դիմել հոկտեմբերի 10-ին վիրուսի հնարավոր կրողի հետ շփումից հետո։ Ռոսպոտրեբնադզորի (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայություն) տարածաշրջանային գրասենյակը համաճարակաբանական հետաքննություն է սկսել։
Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որն առաջանում է օրթոպոքսվիրուս ցեղին պատկանող վիրուսից։ Բնորոշ ախտանիշներից են մաշկի ցանը կամ լորձաթաղանթի վնասվածքները, որոնք կարող են տևել 2-4 շաբաթ և ուղեկցվում են ջերմությամբ, գլխացավով, մկանային ցավերով, մեջքի ցավով, թուլությամբ և ավշային հանգույցների այտուցվածությամբ։ Մարդիկ կարող են վարակվել կապիկի ծաղիկով՝ վարակված անձի, վարակված առարկաների կամ վարակված կենդանիների հետ ֆիզիկական շփման միջոցով։ Մարդկանց մեծ մասը լիովին ապաքինվում է, բայց որոշների մոտ հիվանդությունը ծանր է զարգանում։

Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
2720:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
191Երեկ, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
48012.10.2026, 17:24
«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
70809.10.2026, 11:12
Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
82405.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
83105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
92803.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
98702.10.2026, 10:54